▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիչ չեն նաև «անիծողները»...«Հրապարակ»

 «Հրապարակ» թերթի առաջնորդողը. 

 

«Ռոբերտ Քոչարյանի շինարարական բումի տարիները շատերը երանությամբ են հիշում: Ոչ միայն կառուցապատողներից ոմանք մի օր «արթնացան» միլիոնատեր դարձած, այլև հասարակ մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում խոպան են գնացել, այդ շրջանում Հայաստանում կարող էին աշխատանք գտնել և հաց վաստակել: Նաև, ինչու չէ, մայրաքաղաքին պատիվ չբերող հյուղակները մեծ հաշվով վերացան՝ իրենց տեղը զիջելով գոնե արտաքուստ բարեկարգ շենքերին: Բայց այդ շրջանը երանությամբ հիշողների կողքին քիչ չեն նաև «անիծողները»: Խոսքը ոչ միայն իրենց տներից բռնությամբ վտարված բնակիչների մասին է, այլև այդ նույն կառուցապատողների: Ընդամենն արձանագրենք, որ նրանցից երկուսն այլևս չկան, բավականին ծաղկուն տարիքում հեռացան Աշոտ Տոնոյանն ու Համլետ Ամիրխանյանը: Առաջինն ընդամենը 56 տարեկան էր, երկրորդը՝ 61:

 

Երկուսի մահն էլ անմիջականորեն կապված էր իրենց գործունեության հետ, թեև Տոնոյանը սրտի կաթվածից մահացավ: «Զոհերի» շարքը լրացնում են Սիմոն Պապոյանը, Վլադ Մանգասարյանը, «Նորաշենի» տերերը, որոնք բանտում են և ոչ միայն քրեական հետապնդման են ենթարկվում, այլև մեծ թվով մարդկանց են վնաս պատճառել, նրանց ողբերգության, դժվարությունների, սթրեսների պատճառ դարձել: Իսկ Ամիրխանյանի շենքերի գնորդներին հայտնի էլ չէ, թե ինչ է սպասվում: Հնարավոր է, որ նրանցից ոմանք անգամ զրկվեն իրենց բնակարաններից, քանի որ դրանք գրավադրված են բանկերում: Այս կառուցապատումների արդյունքում պետությունն էլ է վնասներ կրել, վտարված բնակիչների մի պատկառելի զանգված դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և շահել: Արդյունքում պետությունն ստիպված է պետբյուջեից շոշափելի գումար վճարել նրանց: Այնպես որ, այս գործընթացի ստվերն ավելի շատ է, քան լույսը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more