Ալյասկայում նկարահանումների ժամանակ BBC-ի օպերատորին հաջողվել է բացառիկ կադրեր նկարահանել այն ժամանակ, երբ արջը քիչ է մնացել` ուտի թանկարժեք տեխնիկան: Պրոֆեսիոնալ լուսանկարիչ Բրեդ Ջոզեֆը բախվել է անկանխատեսելի իրավիճակի հետ: Վտանգավոր գիշատիչը փորձել է հարձակվել BBC-ի աշխատակցի վրա. տեղեկացնում է lifenews.ru-ն: Բրեդը պատմել է, որ մեկնել է Ալյասկա արջերի կյանքը նկարահանելու համար: Նա խոստովանել է, որ այս ճամփորդությունը կհիշի ամբողջ կյանքում: Արջը հանկարծակի վազել է իր ուղղությամբ, այնուհետ ատամներով կառչել ֆոտոխցիկից: Այնուհետ, կորցնելով հետաքրքրությունն իր համար անհասկանալի տեխնիկայի նկատմամբ, արջը հեռացել է: Հետաքրքիր է, որ այս ամբողջ ընթացքում խիզախ լրագրողն ինքն իրեն չի կորցրել: Նա անկեղծացել է, թե հիմա հասկանում է` ինչ է զգում արջի հարձակման թիրախ դարձած մարդը:
Քիչ է մնացել` արջն ուտի լրագրողի ֆոտոխցիկը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Բլոգ more
more
more
more
more
more
more


