▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիչ է մնում` «պադյեզդների» դիմաց էլ արագաչափ դնեն.Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի` Կառավարությանն ուղղված հարցը վերաբերում էր ավտոճանապարհներին տեղադրված արագաչափերին, որից շատ են դժգոհում ՀՀ քաղաքացիները:

«Քիչ է մնում` «պադյեզդների» դիմաց էլ արագաչափ դնեն` տեսնեն տնից ինչ արագությամբ ենք դուրս գալիս»,-ասաց պատգամավորը` հավելելով, որ ավտոճանապարհներին մարդիկ այսչափ թալանի չեն ենթարկվել, ինչքան տեսախցիկների պատճառով։

«Սա ակնհայտ արվում է մարդկանց գումարները գռփելու համար: Սա մի բեռ է, որ նախկինում չի եղել, սա ռեկետ է, կուտակային կենսաթոշակ եք մտցնում, գները, գազը թանկացնում եք եւ ավելացնում եք եւս 8,3 մլրդ դրամի բեռ,-ասաց Նիկոլ Փաշինյանը»:

Պատասխանելով հարցին` Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պարզաբանեց, որ գումարները նպատակային են ծախսվել։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more