▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննադատության իրական ՀԱՍՑԵԱՏԵՐԸ ԲՀԿ-Ն Է

ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, թե սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված իրական քննադատությունն ուղղված էր ԲՀԿ-ին: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այն նախարարությունները, որոնց մասին խոսեց նախագահը խորհրդակցության ժամանակ, բացառությամբ` Պաշտպանության նախարարության, նախկինում ԲՀԿ-ի կողմից ղեկավարած կառույցներն են եղել: 

«Որպեսզի նախագահն ուղղակիորեն չբախվի ԲՀԿ-ի հետ, ասում է` ոլորտի վիճակը վատ է, վատ եղել է միշտ, ու իրենք այս մասին երկար ժամանակ խոսել են: ԲՀԿ ներկայացուցիչներին հասկացնել են տալիս, որ «լկտիություն, խայտառակություն» կարող է առաջանալ ստուգումներից հետո»,- ասել է Ա. Կարապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more