▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քո հաղթանակը մե՛ր հաղթանակն է. Արթուր Աբրահամ-Փոլ Սմիթ

Գերմանիայի Քիլ քաղաքի Սպարկասեն  մարզապալատում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ),Երևանի ժամանակով սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը,  00.30-ին,   մենամարտելու է բրիտանացի Փոլ Սմիթի (35-3, 20 նոկաուտ) հետ:
Սեպտեմբերի 26-ին, Քիլ քաղաքում, տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը. Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Փոլ Սմիթը` 75.9 կգ:
Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանն Asekose.am-ին տեղեկացրել է, որ  Աբրահամ-Սմիթ մրցելույթն ուղիղ միացմամբ ցուցադրվելու է գերմանական ARD-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում (Երեւանի ժամանակով սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, սկիզբը` ժամը 00.30):

Նշենք, որ աշխարհասփյուռ հայությունը սպասում է և հետևելու է այս մենամարտին. «Անհամբեր սպասում ենք Արթուր Աբրահամի հերթական հաղթանակին: Քո հաղթանակը մե՛ր հաղթանակն է, սիրելի Արթուր»,-գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում:

 

Արթուր Աբրահամ-Փոլ Սմիթ մենամարտին ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ ՀԵՏԵՎԵՔ  ՍՏՈՐԵՎ ՀՂՈՒՄՆԵՐՈՎ

 

ԳԵՐՄԱՆԵՐԵՆ

ՀԱՅԵՐԵՆ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more