«Երեկ ընդդիմադիր խմբակցություններն առաջարկել էին արտահերթ նիստ հրավիրել՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապացությամբ։ Քիչ առաջ տեղի ունեցավ Ազգային ժողովի խորհրդի նիստ, որտեղ մերժվեց ընդդիմադիր խմբակցությունների առաջարկությունը՝ նիստին քննարկելու մեր նախագիծը, և հիմա քննարկվում է ՔՊ-ի առաջարկած նախագիծը։ Մեր գնահատմամբ այս հայտարարությունը ավելի լավ է չարվի, որովհետև սա ոչ միայն վնասում է Հայաստանին և Արցախին, այլ օգնելու է թուրք-ադրբեջանական տանդեմին»,- ԱԺ դահլիճում մեկնարկած արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով․ «Եթե այդպիսի հայտարարության անհրաժեշտությու կար, կարող էր դա անել «ՔՊ» կուսակցությունը, այլ ոչ թե ԱԺ անունից նման հայտարարություն ընդունվեր»։ Ընդդիմադիրները տեղեկացրին, որ այսօր իրենց խոսքը կներկայացնեն 16։00-ին՝ Կառավարության շենքի դիմաց։ Այդպիսով, նրանք հեռացան ԱԺ դահլիճից և չմասնակցեցին Լաչինում ստեղծված խնդրի վերաբերյալ քննարկմանը: |
«ՔՊ-ի այս հայտարարությունը միայն օգնելու է թուրքերին ու ադրբեջանցիներին»․ ընդդիմադիրները լքեցին ԱԺ դահլիճը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet