▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ–ականները «հարձակվեցին» Մարությանի թիմակցի վրա

Երեւանի ավագանու նիստում իրավիճակը կտրուկ լարվեց, ՔՊ–ականները «հարձակվեցին» Մարությանի թիմակցի վրա

Ավագանու նիստին մթնոլորտը թեժացավ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի ելույթից հետո, ով բացի մի շարք խնդիրներ բարձրացնելուց, Տիգրան Ավինյանին մեղադրեց սպասարկող թանկարժեք ավտոմեքնեա, անվտանգության աշխատող ունենալու և անգործության մեջ։ «Ինչ եկել ենք քաղաքապետարան, թալանի հետքեր ենք բացահայտում։ Մեր քաղաքի դպրոցների դահլիճների փոսերն անգամ չեք կարողանում լցնել, անամոթնե՛ր»,- ասաց Զարոկյանը, որից հետո Ավինյանը նրան դուրս հրավիրեց նիստերի դահլիճից․ «Ձեր չափերը ճանաչեք։ Զարոկյանին թվում է՝ սա իր տունն է, մոտակայքում էլ կինն է կանգանծ, մտածում է՝ կարող ա անպատիժ դուրս գա։ Ես զոնծիկ բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում»,-ասաց Ավինյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more