▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական հեղինակություն, գործարար Ռոբսոնի կարգավիճակը փոխվել է.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սոչի քաղաքում հայտնի քրեական հեղինակություն, հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանը՝ նույն ինքը Ռոբսոնը, օրերս սկանդալային հարցազրույց է տվել տեղական հեռուստաընկերություններից մեկին՝ անդրադառնալով անցյալ տարեվերջին ամերիկյան աղմկոտ պատժամիջոցներին, որոնք կիրառվել են ռուսաստանցի, այսպես կոչված, «օրենքով գողերի» նկատմամբ, որոնց շարքում տեղ է գտել նաեւ նրա անունը։

Ռոբսոնը հարցազրույցում նշում է, որ ինքը Հայաստանի դիվանագիտական անձնագիր ունի, շրջում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կցված ավտոմեքենայով, որովհետեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է։ Արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան նշեց, որ Ռուբեն Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդական, սակայն հիմա այդ կարգավիճակը չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more