▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քսենիա Սոբչակի` Եգիպտոսի բաղնիքում արված սկանդալային լուսանկարը

Սկանդալային Քսենիա Սոբչակը չի հրաժարվել ռուսական այն երեկույթից, որին պետք է մասնակցեր Վերա Բրեժնեւայի հետ: Սակայն «Хочу в ВИА Гру» շոուի նկարահանումների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Վերան չի կարողացել գնալ: Երեկոն տեղի էր ունենալու Եգիպտոսում: Սակայն Քսենիային Վերա Բրեժնևայի փաոխարեն ընկերակցել է 28-ամյա ռեփեր Ջիհանը: Քսենիան չի տխրել նման ընկերակցությունից, այլ որոշել է օգտվել առիթից, երբ իր ամուսինը զբաղված է, իսկ ռեփերի կինը՝ հեռու: Քսենիան Ջիհանի հետ ուղեւորվել է բաղնիք և  սոցիալական ցանցերից մեկում լուսանկար է հրապարակել եւ մակագրել. «Քանի որ Վերա Բրեժնեւան չեկավ, աշխատանքից առաջ ստիպված եղա բաղնիք գնալ ռեփեր Ջիհանի հետ: Ամուսինս կների»:

Սակայն րոպեներ անց, Քսենիան, այնուամենայնիվ, ջնջել է լուսանկարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more