▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռադիոյով շնորհավորել են 3 տարի առաջ մահացած Լյուդվիգ Դուրյանի ծնունդն ու մաղթել երկար տարիների կյանք

Եթե հիշում եք,մի 2 օր առաջ,ես զայրացած էի,հեռուստաընկերությունների առհամարանքի վրա`Լյուդվիգ Դուրյան բանաստեղծի հուշաքարի բացման արարողությանը ներկա չգտնվելու համար:Հետաքրքիր է ինչ կասեք եթե հիմա կարդաք այն ամոթալի իրականությունը,որը կպատմեմ հիմա:
21.06.2013թ-ին Լյուդվիգ Դուրյանը կդառնար 80 տարեկան,այդ իսկ առիթով իր կնոջ,երեխաների և թոռների նախաձեռնությամբ, իրենց տան շքամուտքում բացվեց Դուրյանի հուշաքարը,նա արդեն 3 տարի է ինչ մեզ հետ չէ:Մինչ հուշաքարի բացման արարողությանը,մեր սիրելի Դուրյանի ընտանիքի անդամներն ու էլի շատ հրավիրված հյուրեր այցելում են քաղաքային պանթեոն`Լյուդվիգ Դուրյանի գերեզման:Ճանապարհին,մեքենայի մեջ լսում մեր ռադիոկայաներից մեկի շնորհավորորական խոսքերն ուղղված բանաստեղծին:Այն ստորև, նույնությամբ ներկայացնում եմ Ձեզ սիրելիներս ,մնացածը զգացեք ու դատեք ինքներդ:
<< Մեզ զանգել և շնորհավորում են Լյուդվիգ Դուրյանի ծննդյան տարեդարձը,միանում ենք մենք էլ շնորհավորանքներին,մաղթում առողջություն,երկար տարիների կյանք ու բեղումնավոր աշխատանք ստեղծագործական կյանքում:>>
Իսկ մյուս հաղորդավարը,ուղղակի որպես ռեպլիկ կողքից ավելացրել.
<<Երևի նա այժմ,ինչ որ մի տեղ ,ասենք օրինակ Աստրախանում հանգստանում է...>> (((
Հ.Գ.

Փորձել եմ մաքսիմալ հիշել մտքի ճշգրտությունը:Մեկ երկու բառ այս կողմ այն կողմ միգուցե շփոթած լինեմ,սակայն վստահ եղեք իմաստը պահպանված է:

 

Խաչիկ Եղոյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more