▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյան. «Աշխարհից դառնացած չեմ, սով էլ չեմ զգում»

«Դառնացած չեմ աշխարհից և բացարձակապես սով չեմ զգում»,- այսօր  Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:  Ր. Հովհաննիսյանն արձագանքել  է  նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե հրապարակում ընդամենը  3 հազ. մարդ կա` մասնավորապես ասելով`

«Չարժե այդքան իջնել»:

«Ժառանգության» ղեկավարը,  անդրադառնալով նախահագի երեկվա հանդիպմանը, նաև փաստել է.

«Սուտ է այն նախադասությունը, որ ասել եմ, որ չեմ հաղթել: Ես ասել եմ որ կեղծված են ընտրությունները և ձեր թվերը չեն համապատասխանում իրականությանը, պարոն Սարգսյան: Ես ասացի` դուք շտապել եք շնորհավորանքներ ընդունել, և մի գուցե շամպայն խմել: Նա ասաց, որ շամպայն չի խմել: Ես էլ ի պատասխան իր «շամպայնի»` ասացի, որ մի գուցե իմն էլ չափազանցություն է, որ 80 տոկոս եմ հավաքել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more