▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյան. «Այլևս չպահանջեք վրան տեղադրել, քանի դեռ ոստիկանապետը չի հրամայել»

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր Ազատության հրապարակում կայացած հանդիպմանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ինքը չի խնդրել և չի պահանջել իր համար վրան տեղադրել և նույնը խորհուրդ տվեց նաև քաղաքացիներին: Նա իր ելույթում, մասնավորապես, նշեց.

« Ոստիկանության պարտականություն  է ապահովել քաղաքացիների և տվյալ դեպքում՝ իմ` պայքարի մեջ գտնվող քաղաքացու, անվտանգությունն ու առողջությունը: Ես ողջունում եմ այն քաղաքացիների սրտացավ մոտեցումը, ովքեր հինգերորդ օրը ուզեցին ծածկ ապահովել իմ գլխի վերևը պահովելու համար իմ առողջությունը: Սա պետք է աներ ոստիկանությունը… չարեց: Միաժամանակ ես չխնդրեցի, որ մեր քաղաքացիները գնան այդ քայլին, ես տեղյակ չէի,  և որևէ անհրաժեշտություն չկար այդ քայլին դիմելու: Խանդրում եմ`  այլևս չգնաք այդ քայլին, քանի դեռ ոստիկանապետ, գեներալ Գասպարյանը, ով տեղյակ է այս հարցին,  իր հրամանով, դիտելով իմ առողջությունը, սահմանելով իմ անվտանգությունը, ինքը չորոշի և ոստիկանների միջոցով այդ վրանը չտեղադրի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more