▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանը չի խոսել հայերին Թուրքիայի քաղաքացիություն տալու մասին

Համացանցում քննարկումների առիթ էր դարձել ու դժգոհությունների ալիք էր բարձրացել այն բանից հետո, երբ կայքերից մեկում նշվել էր, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիք է հայտնել այն մասին, թե Անատոլիայից ստիպված հեռացած հայերին Թուրքիայի  քաղաքացիություն պետք է տրվի. «Մայր հայրենիքից հեռացածները վերադառնալու հնարավորություն պետք է ստանան։ Թուրքիան պետք է տա այդ իրավունքը»:

Հաշվի առնելով սոցկայքերի օգտատերի բուռն արձագանքը` Asekose.am-ի թղթակիցը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ:

Վերջինս ասաց, որ եղածն ընդամենը վրիպակ է եղել.

«Րաֆֆի Հովհաննիսյանը հարցազրույց էր տվել Ալ Ջազիրային, որտեղ էլ հայտնվել էր այդ վրիպակը: Նա նման բան չի ասել, սխալից հետո էլ դիմել է Ալ Ջազիրային, վրիպակն արդեն ուղղված է»:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ֆեյբուքյան իր պաշտոնական էջում տեղադրել է հարզացրույցի` Ալ Ջազիրայի կողմից արդեն շտկված տարբերակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more