▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է սկսել և մնալու է Ազատության հրապարակում

Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում:
Րաֆֆի Հովհաննիսյանը նստել է Ազատության հրապարակի նստարաններից մեկին:

Հիշեցնենք, որ հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու մարտի 15-ին, ժամը 17-ին:

Իսկ այսօրվա հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ մինչեւ ապրիլի 9-ը` երդման օրը Սերժ Սարգսյանը պետք է  հրաժարական տա:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին կեղծ երդում տա, եթե Սերժ Սարգսյանը եւ Վեհափառը պղծեն Աստվածաշունչը, դա իրենք կանեն իր դիակի վրա:

Տեսանյութն` Ա1 պլյուս գործակալության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more