▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանը համաձա՞յն է, որ Ղարաբաղը Ադրբեջանի հեռավոր գավառն է

ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում բլոգեր Տիգրան Քոչարյանը (Փիղ) մեկնաբանեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ Ռուբեն Հախվերդյանի ասած խոսքերը.

«Ընդհանրապես ես դեմ եմ, որ երգիչներին իրենց կամքին հակառակ կամ չհասկանալով, թե իրենք ինչ կարող են ասել, օգտագործում են քաղաքականության մեջ»,- ասաց բլոգերը: Նրա խոսքով նույնը վերաբերում է նաև Ֆորշի հետ երեկվա հարցազրույցին, երբ լրագրողը հարցազրույց էր վերցրել Ֆորշից, երբ նա, իր կարծիքով, գինովցած էր:

«Լավ, եթե Հախվերդյանը չհասկանալով նման բան է «դուրս է տալիս», ինչ է նշանակում, որ հարթակից որևէ մեկը նրան չի ուղղում կամ ելույթից հետո չի փորձում ուղղել Հախվերդյանի ասածը, և ավելին ծափահարում են, իսկ Րաֆֆին նրա ձեռքն է սեղմում. դա նշանակում է, որ կամ այնտեղ ոչ մեկ ոչ մեկին չի լսում և ուղղակի ինչ-որ մի այնպիսի միջավայր է, որ ասում, գոռում, ուրախանում են, կամ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, և հարթակում գտնվողները, և հրապարակում հավաքվածները համաձայն են այն մտքի հետ, որ Ղարաբաղը  Ադրբեջանի հեռավոր մարզն է»,-  ավելացրեց Տիգրան Քոչարյանը:

Բլոգերը չի ցանկանում խոսել Ռուբեն Հախվերդյանի անձի մասին, քանի որ, ըստ նրա,  չի ցանկանում վիրավորել Հախվերդյանին, որովհետև նա շատ լավ երգահան է, լավ երգեր է գրում, ի վերջո, բլոգերի մանկությունն անցել է  Հախվերդյանի, նաև Ֆորշի երգերի տակ, բայց «եթե մարդը էքսցենտրիկ է, նույնիսկ եթե դիրքը տվյալ պահին ընդդիմադիր է, պարտադիր չէ բերել և կանգնեցնել հարթակում, որովհետև հարթակում պետք է կանգնեն պատրաստված մարդիկ, որոնք իրենց խոսքին արժեք են տալիս և պատասխանատվություն են կրում»:

Ըստ բլոգերի այսօրվա հայտարարությունը թվում է, թե վերադարձ է 2008թ., երբ կրկին տարբերակում էին ղարաբաղցիներ, հայեր… մի ժողովրդին «իրար մեջ կիսում էին»:

«Երեկ  բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել ախալքալաքցիների զորքի հետ կապված, որ հանրապետականն օգտագործում է  «ախալքալաքցի» և այլն… Իսկ ինչո՞վ է տարբերվում ընդդիմությունը, երբ  տարբերակում է «հայաստանցիներ», «ղարաբաղցիներ». ես դատապարտում եմ բոլոր այդպիսի երևույթները, դա ուղղակի ռասսիզմ է»,- եզրափակեց Տիգրան Քոչարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more