Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսում լրագրողներին պատմել է, որ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնը ժամանակին նույնպես ենթարկվել է հետապնդումների:
Նշելով, որ բոլոր նախագահների օրոք ինքը զգացել է նախագահների ապարատների եւ համապատասխան մարմինների շունչն ու ընդգծելով, որ հիմնական իր այդ հղումը վերագրում է Ռոբերտ Քոչարյանին, Րաֆֆի Հովհաննիսյանը, մասնավորապես, ասել է.
«Մեզ հետապնդել են, մեզ հալածել են: Շատ մարդիկ այն ժամանակ լուռ են մնացել: Շատ ժամանակ, որ այդ մարդիկ լուռ են մնացել եւ այդ համակարգի ծառաներն են եղել, հիմա սլաքի, թիրախի տակ են եւ մենք էլ իրենց զորակցում են»: