Այո, Հայաստանն այսօր «ճամպրուկային» տրամադրությամբ լի «փակուղում» է: Բայց այդպես եղել է Վարդան Օսկանյանի` իշխանակարգի պաշտոնյա դառնալուց ի վեր: Այստեղ` ոչ մի նորություն:
Հիմա` Էմերսոն, և ոչ միայն Վարդանի, այլեւ իրենց քաղաքական դեմք համարող բոլորի (նաեւ` իմ) համար.
«Ծիծաղել հաճախ և շատ, վաստակել մտածող մարդկանց հարգանքն ու երեխաների համակրանքը, արժանանալ արդար քննադատների գնահատանքին եւ հանդուրժել կեղծ ընկերների դավաճանությունը, արժեւորել գեղեցիկը, գտնել լավագույնը ուրիշների մեջ, քեզնից հետո աշխարհը թողնել փոքր-ինչ ավելի լավը՝ առնվազն մեկ առողջ երեխայով, մեկ պտղատու այգով կամ շտկված որևէ սոցիալական իրավիճակով, իմանալ, որ քո ապրելը թեթեւացրել է գեթ մեկ մարդու շնչառությունը: Այս ամենը նշանակում է՝ հաջողություն»:
Րաֆֆի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ անդրադարձը Վարդան ՕՍԿԱՆՅԱՆԻ Facebook-յան ԳՐԱՌՄԱՆԸ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet