▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանի որդիները խուսափե՞լ են զինվորական ծառայությունից

Ինչու՞ 2002թ-ից ՀՀ քաղաքացիություն ունեցող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի որդիները չունեն հայաստանյան քաղաքացիություն. արդյոք նպատակը զինովարական ծառայությունից խուսափե՞լն է… այս հարցերին այսօր «Ազատություն» հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով` ինքն ու իր ընտանիքն ամբողջ կյանքում ծառայության մեջ են և շատ ուրախ է, որ կրտսեր որդին՝ Արմեն-Ռիչարդն իր կամքով տասնվեց տարեկանից  դարձել է Հայաստանի քաղաքացի:

«Մեծ վերադարձի ճամփա բռնած իմ ընտանիքը ևս սպասում է, որ կդառնա ՀՀ քաղաքացի»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:  Ըստ նրա, միայն փաստաթղթով չէ, որ որոշվում է ՀՀ քաղաքացիությունը. ՀՀ քաղաքացին առաջին հերթին իր երկրի շահերին պիտի ծառայի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more