▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանն ու ոստիկանները վիճել են

Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում հերթական հանդիպումից առաջ նրան է  մոտեցել ոստիկանության ներկայացուցիչը և հայտարարել, որ հանրահավաքը արտոնված չէ, և դրա կազմակերպիչներն ու մասնակիցները կարող են պատասխանատվություն կրել: Ինչպես հաղորդում է Նյուզ.am-ը` Րաֆֆի Հովհաննիսյանը, մոտենալով ոստիկանության սպային, հայտարարել է, որ ժողովուրդն իրավունք ունի հավաքներ անցկացնելու: «Ոչ, հայտարարում եմ, որ հանրահավաքն արտոնված չի եղել»,-պնդել է ոստիկանը, ինչին «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն արձագանքել է. «Սովորեք օրենքները եւ կտեսնեք, որ ժողովուրդն իրավունք ունի հավաքվելու, իսկ ոստիկանությունն իրավունք չունի ցրել մարդկանց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more