▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆին լավ հասկանում է, որ երկրորդ տեղի հետ իրեն պետք է նաեւ ընդդիմադիր սոուս

Ամբողջ օրը հետեւոմ էի Ժառանգության եւ Րաֆֆու պահվածքին;
Ոզնուն էլ էր պարզ, որ, բոլոր դեպքերում, նրա պայքարը երկրորդ տեղի համար չէ: Չնայած ընտրությունների ժամանակ նրա ծախած փողն իզուր չէր կորչելու. ի դեպ. այս պահին էլ` հանուն արդարության եւ ժողովրդավարության, հանուն օրենքի եւ հալածյալների խոսող Րաֆֆիի պաստառները քաղաքի, Երեւան մտնող ճամփեքին վրա են, ու տաք ապրած տղուց` <մաչոյի> վերածված Րաֆֆիին դեռ ասում է հայերիս` հնարավոր է, խախտելով օրենքը:
Կռիվն այլ բանի համար է. Րաֆֆին շատ լավ հասկանում է, որ երկրորդ տեղի հետ իրեն պետք է նաեւ ընդդիմադիր սոուս, որպեսզի կարողանա սահուն կերպով վերածվել ընդդիմադիր բեւեռի զբաղեցնելով այլեւս բաց մնացած ընդդիմադիր դաշտը: 
Իսկ դրա համար այս ընտրություներն ամենահարմար պահն ու ուղղակի <մոնենտ իստինին> են: 
Դրա համար էլ նրանք բողքում են, ճվճվում են, լաչակները վեր առած` կոկորդները պատռում են, իրենց տալիս են ոստիկանության ձեռը /ի դեպ. կարծում ենք հնեց էնպես չէր օրերս երբեմնի սանկտ-պետերբուրգյան հյուպատոս Ռուբեն Հակոբյանը հանդիպել գոսպոդին Կովալենկոյի հետ`ՀՀ-ում ՌԴ դեսպան/, իրենք հող են պատրաստում վերը նշվածն իրակացնելու համար:
Չնայած` շատերն ասում են` Րաֆֆին ավելի շուտ կշնորհավորի, քան` կմտնի փողոց` պայքարելու, կրելու ընդդիմադիր պայքարի դառնությունները:
Այդպես պնդելու բոլոր հիմքերը կան, որովհետեւ քիչ առաջ հրապարակված էքզիթ-փոլի տվյալներով Րաֆֆին ստացել է երեսուներկու տոկոս:

 

Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more