▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆին պիտի իր նախաձեռնությամբ հանդիպի Տեր-Պետրոսյանին

Կարծես մի պահ դադարել էին խոսել էն մասին, թե ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը չի այցելում Րաֆֆի Հովհաննիսյանին, կամ, ընդհանրապես, ինչո՞ւ չի մասնակցում հանրահավաքներին: Եվ մի պահ իրոք դադարել էին այդ մասին խոսել, սակայն վերջերս այդ թեման նոր թափ է առել: 

Մանրամասնությունների մեջ չընկնելով` հաշվի առնենք հետևյալ երկու փաստերը` 
1. Տեր-Պետրոսյանը առաջինն էր , ով դիպուկ հայտարարեց` հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
2. Տեր-Պետրոսյանը նաև նշեց, որ ներկայումս Ազատության հրապարակում հավաքվում է նաև Կոնգրեսի ժողովորդը:

Այսքանով Տեր-Պետրոսյանը ժողովրդի աջակցության մասով արտահայտել է ամեն ինչ, իսկ քաղաքական մասով` Րաֆֆու կողքին կանգնելու, կամ չկանգնելու մասով` լինելով բացարձակապես քաղաքական գործիչ` Տեր-Պետրոսյանը, բնականաբար, իր քայլերը պիտի կատարի բացարձակապես քաղաքական հաշվարկների հիման վրա, բայց ինչպես հայտնի է` հարթակից դեռևս որևէ քաղաքական հայտարարություններ և կոչեր չեն արվել: Տեր-Պետրոսյանը, բնականաբար, չի կարող գնալ Ազատության հրապարակ այն գիտակցությամբ, թե Րաֆֆին մի բան գիտի, որ սենց քայլեր է անում, կամ սա ևս ստրատեգիա է կամ տակտիկա: 

Չնայած էս ամենին` եթե Րաֆֆին ցանկանում է, որպեսզի Տեր-Պետրոսյանը գա Ազատության հրապարակ, ապա նա իր նախաձեռնությամբ սեփական ծրագրերն ու պատկերացումները պետք է ներկայացնի Տեր-Պետրոսյանին այնպես, ինչպես վարվել է ԲՀԿ-ի դեպքում: Որտե՞ղ է գրված, որ ԲՀԿ-ի դեպքում Րաֆֆին պիտի նախաձեռնող լինի, իսկ Տեր-Պետրոսյանի դեպքում` վերջինս պիտի գա Րաֆֆու մոտ:

Հ.Գ.

Ի դեպ` 2008թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանը սեփական նախաձեռնությամբ պարբերաբար հանդիպում էր այն ժամանակվա ընդդիմադիր համարվող բոլոր քաղաքական ուժերի հետ` ներկայացնելով համագործակցության հստակ պլատֆորմ:

 

Գրառումը` Հարութ Ուլոյանի բլոգից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more