▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆին փոխում է մարտավարությունը

Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին տեղի ունեցած հավաքում հայտարարեց, որ «ժողովրդի սահմանադրական պահանջով մեկնարկում է «Նոր Հայաստան» քաղաքացիական ազգային շարժումը», ինչը ենթադրում է Հայաստանի քաղաքներում ձևավորել կազմակերպված ժողովրդական միավորումներ: Հավաքում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից կարելի է ենթադրել, որ նրանք իրենց համակիրներին պատրաստում են երկարատև պայքարի՝ խոստանալով, որ նախկին սխալներն այլևս չեն կրկնելու և պայքարը կրելու է առավել կազմակերպված բնույթ:
Դեռևս 2013 թվականի փետրվարի վերջին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ մեկնարկում էր հանրահավաքային պայքարը, հնարավոր զարգացումների 3 սցենար մատնանշեցի: Այդ տարբերակներից ամենից շատը, որը «Ժառանգության» համակիրների կողմից կտրուկ «դիմադրության» արժանացավ, հետևյալը. որպես պայքարի հավանակ սցենար մատնանշել էի շարժման տրանսֆորմացիան, ինչի արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանն օգտագործելով նախագահական ընտրությունների արդյունքում ունեցած հաջողությունը՝ համապատասխան դիրքավորում կապահովեր քաղաքական դաշտում: Իսկ դա նրան հնարավորություն կտար ճնշումների միջոցով ոչ միայն իշխանությանը փոփոխություններ պարտադրել, այլ հաջորդ ընտրություններին հանդես գալ առավել ուժեղ դիրքերից:
Այդ դիմադրությունը պայմանավորված էր նրանով, որ փետրվարի 18-ից մինչև ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը շարժվում էր առավել զգացմունքային ճանապարհով, որտեղ գերիշխող էին «հի՛մա, հի՛մա» կամ մեկ այլ մաքսիմալիստական մոտեցումները: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ «դիմադրությունից» 2 ամիս հետո, շարժումը հենց այդ ուղղությունն էր ընտրելու:
Ապրիլի 9-ը ազդանշան էր Րաֆֆի Հովհաննիսյանին առ այն, որ փետրվարի 18-ից հետո ընտրված մարտավարությունը ձախողված է և շարժումը վերջնական տապալման չտալու համար պետք է առավել ռացիոնալ ուղիներ փնտրել: Թե ինչ տեղի կունենա ապրիլի 19-ից հետո՝ «Նոր Հայաստանի» քաղաքացիական ազգային շարժման մեկնարկը տալուց հետո, ցույց կտա ժամանակը: Մատնանշված անելիքների պակաս, կարծես թե, չի նկատվում, սակայն թե ինչիսի լուծումներ կստանան առաջադրված խնդիրները և ինչպիսի կոնսոլիդացիա կապահովի Րաֆֆի Հովհաննիսյանը, ցույց կտա ժամանակը:

Քազաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more