▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռաֆոն և Սիման նշանվե՞լ են

«Արմենիա» հեռուստատեսության «Կենդանի մատյան» հաղորդման տոնական եթերից հետո դերասան Ռաֆայել Երանոսյանն ու հաղորդավարուհի, ատամնաբույժ Սիմա Բաղդասարյանը շարունակում են շնորհավորանքներ ստանալ նշանադրության կապակցությամբ: Բանն այն է, որ հաղորդման ընթացքում Ռաֆոն հյուր է եղել, իսկ Սիման նստած է եղել հանդիսատեսի շարքերում. հանկարծ դերասանը որոշել է հաղորդման հաղորդավարից մատանի վերցնել ու եթերում առաջարկություն անել Սիմային: Վերջինս էլ ընդունել է այն ու դրել մատին:

esyes.am-ի հետ զրույցում Ռաֆոն նշել է, որ մինչ նկարահանումը հանդիպելով Սիմային` առաջարկել է նման կատակ անել եթերի ժամանակ, վերջինս էլ համաձայնել է: «Ինձ ևս շնորհավորանքներ են հասել և՛ սոցցանցերով, և՛ զանգերի միջոցով` նշելով, որ համապատասխան ու լավ զույգ ենք»,- ասել է դերասանը, ով դեռևս ընտրյալ չունի:

Սիմայի խոսքերով, թեև ակնհայտ է, որ դա ընդամենը հումորային համար էր, սակայն մինչ այժմ նա և Ռաֆոն շնորհավորանքներ են ստանում: «Այդ մասին խոսակցություններ եմ լսել նաև գեղեցկության սրահում»,- ասել  Սիման և հավելեց, որ լուրերը տարածվել ու հասել են իր ընտրյալի բարեկամներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more