▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռայո Վալյեկանոն» պաշտոնապես ներակայացրեց թիմի նորեկ Արազ Օզբիլիսին

Այսօր «Ռայո Վալյեկանոն» պաշտոնապես ներակայացրեց թիմի նորեկ Արազ Օզբիլիսին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն իսպանական ակումբին միացել էր դեռևս հունվարի 27-ին, սակայն առողջական խնդիրների պատճառով ֆուտբոլիստի շնորհանդեսը հետաձգվում էր: 
«Շատ ուրախ եմ «Ռայո Վալյեկանոյում» հանդես գալու հնարավորության համար: Ինձ հիանալի եմ զգում: Առաջին շաբաթվա ընթացքում հիվանդ էի, սակայն օրեցօր ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում: Ինձ դուր է գալիս իսպանական տեխնիկական ֆուտբոլը: Հույս ունեմ՝ հնարավորինս օգտակար կլինեմ և թիմին կօգնեմ մնալ Պրիմերայում:
Այլ ակումբներում վարձավճարով հանդես գալու հնարավորություն ունեի, սակայն ծանոթ էի «Ռայոյի» փիլիսոփայությանը, մարզիչներին, դրա համար էլ նման ընտրություն կատարեցի»,-Օզբիլիսի խոսքը փոխանցում է «Ռայո Վալյեկանոյի» մամուլի ծառայությունը:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more