▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ում հայ բռնցքամարտիկն օգնում է կորոնավիրուսով հիվանդների համար հիվանդանոց կառուցել

Հայազգի բռնցքամարտիկ Արմեն Գուլյանը որոշել է օգնել կորոնավիրուսով հիվանդ պացիենտների համար նախատեսված  հիվանդանոցի կառուցմանը:  Ինչպես և շատ մարզիկներ, Գուլյանը նույնպես մնացել է առանց աշխատանքի:

Գուլյանն ընտանիքին ուղարկել է Տվերսկի մարզ, իսկ ինքը գնացել է Մոսկվայի շրջան՝ մասնակցելու Covid-19-ով վարակված պացիենտների համար նախատեսված հիվանդանոցի կառուցման աշխատանքներին:

Շինարարությանը նա կարողացել է մասնակցել իր մոտ մարզվող շինարար ընկերների շնորհիվ:

«Ես ցանկանում եմ օգտակար լինել, քանի որ ֆինանսական հարցերը չենք քննարկել: Հասկանալի է, որ ես շինարարական ոլորտի մասնագետ չեմ, բայց սովորում եմ և փորձում եմ ինչ-որ օգուտ բերել»,- ասել է MMA-ի մարզիկը Sport24-ին տված հարցազրույցում:

Նա նաև նշել է, որ իր հայ ընկերները կատակում են, թե ինքը կարող է արդեն սպորտից անցում կատարել շինարարության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more