▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ պետդումայում կատարվածը խայտառակություն էր.«Ժողովուրդ»

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Ռուսաստանի Պետդումայում այլ բառով, քան խայտառակություն, դժվար է բնորոշել: Ռուսաստանի օրենսդիր մարմինը հրաժարվեց մեկ րոպե լռությամբ հարգել փետրվարի 28-ին Կրեմլի պատերի տակ գնդակահարված ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՌԴ նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովի հիշատակը: Պետական դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը պարզապես հրաժարվեց քվեարկության դնել «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Դմիտրի Գուդկովի առաջարկությունը` ասելով, թե Նեմցովի ընտանիքին արդեն ուղարկել է ցավակցական հեռագիր:

ՌԴ Պետդումայի ղեկավարի՝ նման ճղճիմ պահվածքը, որն, ի դեպ, դիմադրության  չարժանացավ խորհրդարանականների կողմից, ի ցույց է դնում Ռուսաստանի այսօրվա դեմքը` անմարդկային եւ ծայրահեղ ցինիկ: Սակայն անգամ մարդու` մահվանից հետո դրսեւորված այս հիշաչարությունն իրականում պաթոլոգիայի հասնող ստորաքարշության դրսեւորում է, որը, ցավոք, պակաս արտահայտված չէ նաեւ Հայաստանում: Իրենց երբեմնի գործընկերոջ հիշատակի նկատմամբ այդպիսի վերաբերմունք դրսեւորելով` Պետդումայի պատգամավորները` Նարիշկինի գլխավորությամբ, բնականաբար, ձգտում էին ցույց տալ իրենց անվերապահ հավատարմությունը Պուտինին, ում ընդդիմանալու համարձակությունն էր ունեցել Բորիս Նեմցովը: 

Այս ոհմակային գործելակերպը, ցավոք, հետզհետե ավելի ու ավելի ցցուն դրսեւորումներ է ունենում նաեւ Հայաստանում: 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more