▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռեալ» - «Ատլետիկո» 4:1. Ռեալը Չեմպիոնների լիգայի տասնակի գավաթակիր

Լիսաբոնում կայացավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը: Չեմպիոնի կոչումը վիճարկեցին մադրիդյան Ռեալն ու Ատլետիկոն:

Խաղից վայրկյաններ առաջ պարզ դարձավ, որ հանդիպման հայտացուցակից կբացակայի մադրիդցիների առաջատար ֆուտբոլիստներից մեկը՝ Արդա Թուրանը, իսկ Դիեգո Կոստան հայտավորված էր մեկնարկային կազմում:

Ռեալի կազմում նույնպես կային փոփոխություն, մեկնարկային կազմում էր ընդգրկվել գերմանացի ֆուտբոլիստ Սամի Խեդիրան:

Հանդիպման մեկնարկից հաշված րոպեներ անց Ատլետիկոն ցավալի կորուստ ունեցավ: Այնուամենայնիվ վնասվածքը Կոստայի մոտ զգացնել տվեց և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակողը դուրս եկավ խաղադաշտից, իսկ նրա փոխարեն հանդիպումը շարունակեց Ադրիանը:

Չնայած այս մեծ կորստին, Սիմեոնեյի սաները հիանալի հակախաղ ցուցադրեցին մադրիդցիներին: 36-րդ րոպեին էլ հանդիպման հաշիվը բացեց Դիեգո Գոդինը՝ օգտվելով Իկեր Կասիլյասի կոպիտ սխալից: Բայց Սերխիո Ռամոսն ու թիմակիցները պայքարեցին մինչև վերջ, և հանդիպման վերջին րոպեին հավասարեցրեցին հաշիվը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակում Ռեալի ֆուտբոլիստները հիանալի խաղ ցուցադրեցին և արդեն Ատլետիկոյի ֆուտբոլիստները սկսում էին տեղի տալ մրցակցի հանդուգն գրոհներին: Գնդակն էլ 2 անգամ հանգրվանեց Տիբո Կուրտուայի դարպասում: Նախ 110-րդ րոպեին Ատլետիկոյին «թևաթափ» արեց Գարեթ Բեյլը, ապա 118-րդ և 120-րդ րոպեին Մարսելոն և Ռոնալդուն գրավեցին արդեն պայքարն անիմաստ համարող Ատլետիկոյի դարպասը՝ կատարյալ ֆիասկոյի ենթարկելով թիմին:

Ռեալ Մադրիդ-Ատլետիկո Մադրիդ՝ 1-1. (Լր. ժ. 3-0.)

Footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more