▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Նոա»

Ռուս հարձակվող Դենիս Չերիշևը կարող է կարիերան շարունակել Հայաստանում, հայտնում է Proffootball-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա ռուսաստանցին բանակցություններ է վարում «Նոա» ակումբի հետ։

Չերիշևն ազատ գործակալի կարգավիճակում է։. Ֆուտբոլիստի նախորդ թիմը եղել է «Վենեցիան» է, որի կազմում նա խաղացել է 2022 թվականից ինչև 2024 թվականի հուլիսը։

2023/24 մրցաշրջանում Չերիշևը «Վենեցիայի» կազմում անցկացրել է 10 հանդիպում։

Դենիսը Մադրիդի «Ռեալի» սան է, նա իր կարիերայի մեծ մասն ացկացրել է Լա լիգայում՝ հանդես գալով «Ռեալ», «Վիլյառեալ», «Սևիլիա», «Վալենսիա» ակումբներում։ Ռուսաստանի հավաքականի կազմում նա անցկացրել է 33 հանդիպում և դարձել 12 գոլի հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more