▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեժիսոր Էնջլ Մարտիրոսյանի «Կոկո»-ն հավակնում է դառնալ տարվա կինոկատակերգությունը

Երիտասարդ  և տաղանդավոր ռեժիսոր Էնջլ Մարտիրոսյանն այս անգամ Հայաստանում է՝ Novus Entertainment Production-ի հետ ներկայացնելու «Կոկո»-ն, որը Միացյալ Նահանգներում նկարահանված հայ դերասանների եւ ամերիկյան պրոֆեսիոնալ տեխնիկական և գեղարվեստական անձնակազմի հետ համատեղ ստեղծված կլասիկ կոմեդիա ժանրի ֆիլմ է։

Ֆիլմի երևանյան պրեմիերան՝ փակ ցուցադրությամբ կկայանա նոյեմբերի 16-ին, 19.00-ին, «Կինո Մոսկվա»-ում։ Հաջորդ օրը «Կոկո»-ն կլինի Երևանի բոլոր կինոթատրոնների էկրաններին։

Այսօր արդեն շատերի  գնահատմամբ` ռեժիսոր Էնջլ Մարտիրոսյանի  «Կոկո»-ն հավակնում է դառնալ տարվա  կինոկատակերգությունը։

Սցենարը Կլոդ Մոնեի «Օսկար» ֆրանսիական կատակերգական պիեսի ադապտացիա է, որի առանցքում շոշափվում է սիրո դրսեւորումները, ինչպիսիք են վաղուց մոռացված սերը եւ կյանքի ընկերոջ բարդ ընտրությունը։

Դրանց հաճախ ընկերակցում է սուտը, որը փորձում է կազմաքանդել մարդկային պարզունակ հարաբերությունները, եւ «Կոկո»-ի կերպարները բացառություն չեն այս հարցում։

Թվացյալ փոքրիկ սուտը ստեղծում է բարդ եւ միեւնույն ժամանակ ծիծաղելի իրավիճակներ հերոսների համար։ 

Ֆիլմի ստեղծողները ակնկալում են, որ հանդիսատեսը դահլիճը կլքի վառ եւ գունավոր էմոցիաներով, իհարկե զուգահեռաբար կյանքի մասին խորհելով։

Ֆիլմի պրոդյուսերը Դավիթ Ադամյանն է։ 

«Կոկո»-ի կերպարները խոսում են գրագետ հայերենով։

Զոհրաբ Բեկ Գասպարենցից բացի, ով նաև ֆիլմի սցենարի հեղինակն է, «Կոկո»-ում նկարահանվել են Նազենի Հովհաննիսյանը,  Լաուրա Ավագյանը,  Սարգիս Գրիգորյանը, Լիլիթ Ղուկասյանն, Արման Խաչատրյանը,  Մոսո Կարապետյանը,  Մերի Երեմյանը,  Վահագն Խաչատրյանը,  Մանո Գրիգորյանը,  Քեն Դավիթյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more