▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիհաննային հեռացրել են մզկիթից՝զգեստի չափից դուրս բաց լինելու պատճառով

CNN.com-ը գրում է,որ երգչուհի Ռիհաննան, ով օրերս համերգներով ԱՄՆ-ում էր, հայտնվել է կրոնական սկանդալի կենտրոնում:Աստղը ֆոտոսեսիա  է կազմակերպել Աբու Դաբիի մզկիթում, սակայն տաճարի աշխատակիցները նրա զգեստը չափից դուրս բաց են համարել և երգչուհուն հեռացրել են մզկիթից:

Ռիհաննան ներկայացել էր արաբ կնոջ ավանդական սև զգեստով, որի հեղինակը Ստելլա Մաք Քարթնին է: Սակայն նորաձևության և շքեղության մեծ սիրահարը չէր կարող առանց փայլուն աքսեսուարների: Նրա կերպարն ամբողջացրել են Manolo Blahnik ապրանքանիշի կոշիկները, Saint Laurent-ի կախազարդը, ինչպես նաև կարմիր մանիկյուրն ու նույն գույնի շրթներկը:

Մզկիթի աշխատակիցների խոսքով, Ռիհաննայի զգեստն «ավելի շուտ բացում, քան թաքցնում էր» երգչուհու կազմվածքը: Լուսանկարների համար նրա ընդունած կեցվածքները բարկացրել են աշխատակիցներին, ովքեր պահանջել են, որ աստղն անմիջապես հեռանա համալիրի տարածքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more