▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիո 2016. Հայ մարզիչի թիմը՝ օլիմպիական չեմպիոն

 

Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի ջրագնդակի կանանց մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է ԱՄՆ-ի հավաքականը, որի գլխավոր մարզիչն է հայազգի Ադամ Գրիգորյանը (Adam Krikorian):

Հայազգի Ադամ Գրիգորյանի թիմը 12:5 հաշվով հաղթող է դարձել ամառային Օլիմպիական խաղերի ջրագնդակի կանանց մրցաշարում: Եզրափակիչում մարզուհիները մրցել են Իտալիայի հավաքականի նկատմամբ:

Նշենք, որ աղջիկներն իրենց հաղթանակը նվիրել են երկու օր առաջ Քալիֆորնիայում ավտովթարից մահացած Ադամ Գրիգորյանի 42-ամյա եղբորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more