Aravot.am-ը գրում է, որ հոկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի 80-ամյակն էր և հիշարժան տոնը տիկին Ռիման որոշել էր անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանում և հաճելի անակնկալի եկել:
«Ամենամեծ անակնկալն այն էր, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ուղարկեց շատ շքեղ ծաղկեփունջ և նվեր: Ես նույնիսկ սկզբից շփոթվեցի: Գիտեք, դա հարգանքի նշան է և պատիվ է բերում իրեն, որ նա չնայած ամբողջ քաղաքական դաշտի ոչ հաճելի մթնոլորտին, այդ քայլին գնաց: Նա պարզապես հարգեց իմ հասակը, հարգեց ինձ՝ որպես անձնավորություն և որպես գրքի հեղինակ: Ինձ հասավ տեղեկություն, որ նա կարդացել է, հավանել է իմ «Հիշատակ» գիրքը: Ես շնորհակալ եմ նրան»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմել է տիկին Դեմիրճյանը:
Նյութը կարդացեք՝ սկզբնաղբյուր կայքում