▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը, գրավով ազատվելուց հետո, մի կողմից վերականգնողական բուժում է ստանում, մյուս կողմից՝ բուռն հանդիպումների մեջ է։ Նա նախ հանդիպել է իր զինակիցների, թիմակիցների հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։

Մոտ օրերս թիմը հստակ գործողությունների ծրագիր է քննարկելու․ պետք է որոշեն, թե ինչպես է մասնակցելու երկրի քաղաքական կյանքին։ Քոչարյանը նաեւ քաղաքական հանդիպումներ ու հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք ընդդիմադիր գործիչների, նախկին պաշտոնյաների հետ։ Մասնավորապես, կայացել է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպում։ Երկու նախկին նախագահների հարաբերությունները բավականին բարդ են, բայց նրանք հասկանում են, որ պետք է հարթեն իրենց հակասությունները եւ համատեղ գործողությունների ծրագիր մշակեն, նաեւ կոնսոլիդացնեն ողջ ընդդիմադիր դաշտը։ Միայն այդպես է հնարավոր կասեցնել մեկ անձի իշխանության հաստատման գործընթացը, որը կարող է կործանարար լինել մեր պետության համար։ Ռ․ Քոչարյանի գրասենյակից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more