▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը խոստովանել է՝ սխալ էր Հակոբյանին ընդգրկել ցուցակում

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վահե Հակոբյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության ևս երկու պատգամավորի՝ մանդատից հրաժարվելու որոշումը «Հայաստան» դաշինքի համար անսպասելի է եղել։ «Սպասում էինք միայն անձամբ Վահե Հակոբյանից, բայց ո՛չ մյուս երկու կուսակցականների վերաբերյալ»,- ասաց դաշինքի մեր աղբյուրը։ Բանն այն է, որ Վահե Հակոբյանը թեպետ դեմ է եղել խորհրդարան վերադառնալուն և իր կարծիքն ամիսներ առաջ հայտնել է խմբակցության հավաքներից մեկի ժամանակ, սակայն դաշինքի գործընկերների հետ երբևէ չի կիսվել իր մտադրության և որոշման մասին։

Պատմում են, որ վերջին շրջանում ընդհանրապես չխոսկան է դարձել և խմբակցության հավաքներին եկել, ներկա է գրվել, լսել ու հեռացել։ Ի դեպ, դաշինքում առանձնապես ծանր չեն տանում «վերածնվողների» հեռացումը, համարում են, որ բալաստից են ազատվել: Մանավանդ՝ լսել են, որ առաջնորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, խոստովանել է, թե իր կողմից սխալ է եղել Հակոբյանին ցուցակում ընդգրկելը, և փոշմանել է Հակոբյանի չկայացած կուսակցության հետ դաշնակցելու հարցում»։

Ամբողջական հոդվածը՝ թերթի համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more