Ռուբեն Հայրապետյանի «Նուվել դ’ Արմենի» ամսագրին տված հարցազրույցի վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ առաջին անգամ է մեկ հարցազրույցում հանդիպում անհեթեթությունների այսպիսի բազմության:
«Այնքան, որ արձագանքելն իսկ անհարմար է: Թվում էր, թե անցած 3-4 օրերի ընթացքում Հայրապետյանը պետք է որ հասականար դա (կամ էլ` իրեն պետք է հասկացնեին) և հանդես գար համապատասխան բացատրություններով: Ցավոք, դա տեղի չունեցավ: Արդյունքում Հայրապետյանին այսօր չեն բշտում թերևս միայն կուսակիցներն ու ալարկոտները: «Լռությունը` ոսկի է» ասացվածքը կարծես հենց Հայրապետյանի համար էր մտածված: Շուրջ տասը տարի Ազգային Ժողովի ամբիոնից մի ելույթ չի ունեցել, մեկ էլ հանկարծ «մտքերի» այսպիսի ջրվեժ, այն էլ` քաղաքագիտական-կոնսպիրատիվ շեղումով:
Ի դեպ` շների մասին: Ռոբերտ Քոչարյանն ունի ընդամենը մեկ շուն` «գոլդեն ռետրիվեր» ցեղատեսակի, Սիմբա անունով: Այդ շան բնավորության գլխավոր առանձնահատկությունն էլ այն է, որ երբեք դատարկ տեղը չի հաչում»,-ասաց Սողոմոնյանը: