▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոման Ամոյանը գրանցեց առաջին հաղթանակը Բաքվում

Բաքու 2015 առաջին ամառային Եվրոպական խաղերում մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները: 59 կգ քաշային կարգում գորգ դուրս եկան  Ռոման Ամոյանը և Պորտուգալիան ներկայացնող Ժոաու Կարվալյուն:

Ճնայած նրան, որ Ռոման Ամոյանի մուտքը գորգը ուղեկցվեց ադրբեջանցի հանդիսատեսի սուլոցներով, այնուամենայնիվ հոգեբանական ճնշումները չխանգարեցին Հայաստանը ներկայացնող մարզիկին գրանցել իր առաջին հաղթանակը՝ 6-0 հաշվով:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի պատվիակության մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը, Ամոյանի հաջորդ մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող ըմբիշ Ստեփան Մարյանյանը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more