▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոնալդուն անպարկեշտ խոսքեր է ասել Զիդանի մոր հասցեին

vivaronews.am-ը գրում է. Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին այնքան էլ դուր չի եկել այն փաստը, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը փոխարինել է նրան Լա Լիգայի 6-րդ տուրի «Լաս Պալմասի» հետ խաղի ժամանակ:

Հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով, իսկ պորտուգալացին փոխարինվեց հանդիպման 72-րդ րոպեին: Արդեն պահեստայինների նստարանին նստած Ռոնալդուն չէր կարողանում զսպել իր էմոցիաները և անպարկեշտ խոսքեր ասում Զիդանի հասցերին: Իր հերթին, ֆրանսիացի մասնագետի օգնականները փորձում էին հանգստացնել պորտուգալացուն:

Խաղի ավարտից հետո Զիդանը հայտարարեց, որ նա պետք է խնայի ֆուտբոլիստին, քանի որ Ռոնալդուին ժամանակ առ ժամանակ հանգիստ է պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more