▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոնալդուն ջուր է լցրել օպերատորի վրա

«Ալ Նասրի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Շաբաբի» հետ Արաբական Չեմպիոնների ակումբային գավաթի խաղից հետո ջուր է ցողել օպերատորի վրա, հայտնում է Marca-ն։

Ռոնալդուի ակումբը հուլիսի 28-ին ոչ-ոքի է խաղացել «Ալ Շաբաբի» հետ (0:0) մրցաշարի խմբային փուլի առաջին տուրում։ Եզրափակիչ սուլիչից հետո պորտուգալացին սկսել է ակտիվորեն քննարկել հանդիպումն իր թիմի անդամներից մեկի հետ: Երկխոսության ժամանակ պորտուգալացին ջուր է խմել, իսկ հետո վրդովված ջուր է ցողել ֆուտբոլիստին նկարահանող օպերատորի վրա։ Ռոնալդուն սկսել է ձեռքերը թափահարել՝ ցույց տալով օպերատորին, որ նա պետք է հեռանա։

Ռոնալդուն արդեն կես տարի է, ինչ խաղում է Սաուդյան Արաբիայի առաջնությունում և ամառային աղմկահարույց տրանսֆերներից հետո շարունակում է մնալ առաջնության ամենաբարձր վարձատրվող խաղացողը։ Հունվարի 2-ին Ռոնալդուն դարձավ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» խաղացող, որի հետ պայմանագրով նա տարեկան կստանա 200 միլիոն եվրո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more