▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հայրապետյանը անդրադարձել է Մխիթարյանի՝ տարվա լավագույն մարզիկի թեկնածուների թվում չընդգրկվելուն

 

Картинки по запросу Ռուբեն Հայրապետյան Հենրիխ Մխիթարյան

Վերջին օրերին՝ տարվա լավագույն մարզիկի կոչման թեկնածուների անունների հրապարակումից հետո, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը բազմաթիվ զանգեր ու նամակներ է ստանում: Բոլորը վրդովված ու զարմացած են, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել տարվա լավագույն մարզիկի կոչման թեկնածուների թվում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չէր կարող չանդրադառնալ հանրութան լայն զանգվածներին հուզող այս հարցին: ՀՖՖ  նախագահը հայտնեց իր կարծիքը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում:

 

Պ-ն Հայրապետյան, ՀՖՖ-ն ամեն օր բազմաթիվ զանգեր և նամակներ է ստանում մեր մարզասերներից, ովքեր իրենց անհամաձայնությունն ու զայրույթն են արտահայտում լավագույն տասնյակից կրկին ֆուտբոլը դուրս թողնելու կապակցությամբ: Ձեր  կարծիքն այս մասին:

 

-Ավարտին է մոտենում հերթական մարզական տարին, որը լեցուն էր ինչպես փառահեղ հաղթանակներով և ձեռքբերումներով, այնպես էլ անհաջողություններով և բացթողումներով: Այս տարի ևս մեր լավագույն մարզիկներն էլ ավելի բարձրացրեցին մեր երկրի վարկանիշը, առավել ճանաչելի դարձրեցին մեր հայրենիքը, բազմիցս ստիպեցին հնչեցնել մեր օրհներգը, բարձր պահեցին մեր դրոշի պատիվը, միլիոններին «պարտադրեցին» արտասանել «հայ» և «Հայաստան» անունները, հետաքրքրվել Հայաստանով, ծանոթանալ և զարմանալ նրա պատմությամբ ու մշակույթով, իսկ շատերին անգամ՝ այցելել Հայաստան: Այսինքն արեցին այն, ինչի համար աշխարհի բոլոր երկրները պայքարում են միջազգային մարզական ասպարեզներում և ինչին հասնելու համար մեր մարզիկները քրտնաջան աշխատել են ոչ մեկ տարի: Բարձր գնահատականի և հարգանքի են արժանի նրանցից յուրաքանչյուրն՝ առանց խտրականության: Բայց և անուրանալի են Հենրիկ Մխիթարյանի նպաստն ու ձեռքբերումները «միլիարդների» մարզաձև ֆուտբոլի ասպարեզում, որոնց մասին գիտեն բոլորը, որոնց արժեքի և կարևորության մասին գիտեն նույնիսկ նրանք, ովքեր վասալային տրամաբանությամբ ջանացել են լավագույն մարզիկների ցուցակի կազմելու կարգի մասին հեքիաթներ հորինել: Սակայն այստեղ «վասալները» չեն, որ խնդիր են, նրանք միշտ էլ գտնվում են, այլ «ֆեոդալները», ովքեր զարմանալի համառությամբ և կուրությամբ չտեսնելու են տալիս ֆուտբոլը և ում թեթև ձեռքով իրականացվում է «լավագույն տասնյակում ոչ մի ֆուտբոլիստ» «հանճարեղ» օպերացիան: Սա զուրկ է բարոյականությունից, և հենց նույն «բարոյականոթյամբ» էլ նույն չինովնիկներն, ովքեր այսպես արհամարհում և ստորադասում են ֆուտբոլը, որևէ իրավունք չունեն ֆուտբոլի մասին բառ անգամ խոսել: Զուրկ է բարոյականությունից նաև այն, որ նույն քվեարկությանը մասնակցած մարզական լրագրողների գերակշիռ մեծամասնությունը իրենց պրոֆեսիոնալ «բիզնեսն» ամեն աստծո օր սկսում են ֆուտբոլով, Հենրիխ Մխիթարյանով և ավարտում ֆուտբոլով՝ նույն Հենրիխ Մխիթարյանով: Եվ հենց նույն «բարոյականությամբ» էլ նման լրագրողներն իրավունք չունեն պահանջելու ֆուտբոլային հավատարմագրում կամ հարցազրույց՝ նույն Հենրիխ Մխիթարյանից: 

Շնորհավորելով մեր մարզիկներին, նրանց ընտանիքներին, մարզական աշխարհի բոլոր ներկայացուցիչնեին գալիք տոների կապակցությամբ՝ ցանկանում եմ առողջ՝ առանց վնասվածքների, նոր հաղթանակների և հաջողությունների տարի և թող մեր սպորտային ձեռքբերումներով մեր հայրենիքն էլ ավելի հզոր ու ուժեղ դառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more