▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հայրապետյանը վերընտրվեց

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 13-րդ ժողովը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ժողովը հաշվետու լինելուց բացի, նաև ընտրական էր: Մինչ ժողովի աշխատանքները սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ կյանքից հեռացած լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանի հիշատակը: Այնուհետև ժողովի մասնակիցներն անցան օրակարգային հարցերի քննարկմանը:

 

Նկատի առնելով, որ ՀՖՖ նախագահի հանգամանալից զեկույցը տրամադրված էր Ժողովի բոլոր մասնակիցներին, հյուրերին, Մեդիայի ներկայացուցիչներին, Ռուբեն Հայրապետյանն իր խոսքում համառոտ անդրադարձավ մի քանի կարևորագույն խնդիրների, որոնք իր պաշտոնավարության տարիներին առաջնահերթային են եղել հայկական ֆուտբոլի համար: Դրանք էին հայկական ֆուտբոլի ենթակառուցվածքային զարգացման, մանկապատանեկան ֆուտբոլի, ակումբային ֆուտբոլի խնդիրները, ազգային հավաքական թիմերի հետ կապված մի շարք հարցեր:

 

Բաց քվեարկության արդյունքում Ռուբեն Հայրապետյանը միաձայն վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում:

 

Տեղեկացնենք, որ Ռուբեն Հայրապետյանին ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել էին ՀՖՖ անդամ 8 ակումբներ:

 

Տեղի ունեցավ նաև ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների ընտրություն: Ընտրվեց 16 անձից բաղկացած Գործադիր կոմիտե: Առաջին անգամ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ ընտրվեցին «Ալաշկերտ» ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը  և ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:

 

Գործադիր կոմիտեում վերընտրվեցին Սամվել Ալեքսանյանը, Սուքիաս Ավետիսյանը, Թովմաս Գրիգորյանը, Վիկտոր Դալլաքյանը, Լևոն Հասրաթյանը, Կարեն Հարությունյանը, Կառլոս Ղազարյանը, էդուարդ Ղազարյանը, Աշոտ Մանուկյանը, Էդիկ Մարգարյանը, Տարոն Մարգարյանը, Արմեն Մինասյանը, Արտակ Մնացականյանը և Արման Սահակյանը:

 

ՀՖՖ կայք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more