▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հայրապետյանի ելույթը և Արման Սահակյանի հեռացվելը ՀՖՖ Գործկոմի անդամների կազմից

Մայիսի 6-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՖՖ 15-րդ տարեկան ժողովը: Ժողովում նախորդ տարվա գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական հաշվետվությունը ՀՖՖ ժողովի պատվիրակների հաստամանը ներկայացրեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Այնուհետև հրապարակվեց անկախ աուդիտորական ընկերության զեկույցը, որից հետո Ժողովի պատվիրակները քվեարկեցին ֆինանսական հաջորդ տարվա բյուջեի հաստատման օգտին: Ժողովի ընթացքում քննարկվեց ՀՖՖ Գործկոմի անդամ Արման Սահակյանին ՀՖՖ Գործկոմի անդամների կազմից հեռացնելու հարցը: ՀՖՖ կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները չկատարելու, ինչպես նաև ՀՖՖ գործկոմի նիստերին և աշխատանքներին չմասնակցելու հիմքով Ժողովը որոշեց հեռացնել Արման Սահակյանին ՀՖՖ Գործկոմի անդամների կազմից: Օրակարգի վերջին հարցը ՀՖՖ-ին անդամագրվելու վերաբերյալ «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ի և «Գանձասար-Կապան» ՖԱ ՍՊԸ դիմումների քննարկումն էր: Ժողովը միաձայն կողմ քվեարկեց ՀՖՖ-ին անդամագրվելու վերաբերյալ «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ի և «Գանձասար-Կապան» ՖԱ ՍՊԸ դիմումների օգտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more