▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հայրապետյանից պահանջում եմ, որպեսզի նա պաշտոնից հեռացնի Շալանդին

Այն, որ Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շալանդը բավականին ցածր մակարդակի մարզիչ է դա բոլորիս է հայտնի, բայց որ նման կարգի անտակտ և թեթևամիտ է դա մեզ համար բացահայտում դարձավ այն բանից հետո, երբ հարցազրույց տվեց Շվեցարական,ինչ ոչ մի պարբերականի, որտեղ մասնավորապես ասվում է. մեջբերում եմ.
Իմ ֆուտբոլիստները կարող են հանդես գալ Շվեցարիայի առաջին կամ երկրորդ լիգայում:
Այս խոսքերը ասում է մի մարդ, ով բազմիցս հայտարարել է ,որ մեր տղաները ի զորու են նվաճել եվրո 2016 -ի ուղեգիրը և հիմա չգիտես ինչու սկսոււմ է հակադարձել իրեն և մեր ֆուտբոլիստների վարկը գցել միջազգային արենայում:
Հիմա ես հանդիսանալով ՀՀ քաղաքացի և մեր ֆուտբոլի հավաքականի մոլի երկրպագու Ռուբեն Հայրապետյանից պահանջում եմ, որպեսզի նա պաշտոնից հեռացնի Շալանդին և այս ամենի հետ մեկտեղ Շալանդին պետք է ստիպել, որպեսզի նա հրապարակայնորեն հերքի կամ ներողություն խնդրի համայն հայությունից:


Գարիկ Ղուկասյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more