▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Վարդանյանը 15 տարի անց ՀՀ նախագա՞հ.Բիզնեսմենը պատասխանել է Սոբչակի հարցերին

 

Tvrain-ում Քսենիա Սոբչակի հյուրն է Սբերբանկ-CIB-ի համաղեկավար, Մոսկվայի Սկոլկովո կառավարման դպրոցի գործընկեր-հիմնադիր և համակարգող խորհրդի անդամ, BRICS Business Magazine-ի խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը, ով մի շարք հարցերի թվում պատասխանել է նաև հետևյալ`արդյոք 15 տարի անց չէ՞ր ցանկանա դառնալ ՀՀ  նախագահ հարցին:

«Բնավ: Ես շատ լավ գիտեմ, թե ինչ եմ ցանկանում անել 20 տարի հետո: Կանեմ այն, ինչի մասին բազմիցս խոսել եմ: Կստեղծեմ ֆինանսական համակարգ, ուզում եմ Ռուսաստանում զարգացնել բարեգործություն անելու մեխանիզմը»,-ասել է Վարդանյանը:

«Դա ի՞նչ է, ինչ եք ուզում ստեղծել: 20 տարի անց ցանկանում եք բարերա՞ր լինել»,-հարցրել է Սոբչակը:

«Ոչ, ես մարդ եմ, ով կօգնի հետաքրքիր նախաձեռնություններ ստեղծելուն. Դրանք կլինեն կրթական, մշակութային, սոցիալական բնագավառները»,-պատասխանել է Վարդանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more