▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական ցինիզմ

Շամշյանին պետք է գործուղել Մոսկվա: Համ մենք մի քիչ շունչ կքաշենք , համ էլ ռուս ոստիկանների պորտը մի լավ տեղը կդնի: Հետո թեկուզ ծաղկավոր խալաթով նրան բերեն դատարան ....

Իսկ ավելի լուրջ, այն ինչ կատարվում է մեր, իբր ռազմավարական ընկե համարվող երկրում , ուղղակի զզվանք է առաջացնում: Ո՞նց կարելի է մարդուն այդպես ստորացնել: Եղել է դժբախտ պատահար և դեռ պարզ չէ ինքն է ավելի շատ մեղավո՞ր, թե՞ պատկան մարմինները, որ մինչև հիմա այդ վտանգավոր վայրում, որտեղ ըստ ռուսական աղբյուրների ամեն օր վթար է լինում, ոչ նշաններ են տեղադրել և ոչ էլ լուսացույց կա: Մի բան էլ, որ ինձ մտահոգեց. կարծեմ թե մենք Մոսկվայում դեսպանատուն ունենք, որ պետք է իր ներկայացուցչի միջոցով այս դատավարությանը հետևեր....թեկուզ կանացի ծաղկավոր խալաթով: Հետաքրքիր է, Մոսկվայում մեր դիավանագիտական կորպուսի աշխատակիցները գոնե գիտե՞ն, որ վարորդը ում կանացի խալաթով բերել են դատարան , արցախյան ազատամարտի մասնակից է, վիրավորվել է իսկ մեկ տար առաջ էլ բանակում զոհվել է նրա տղան, ում գերեզմանաքարի համար գոմար վաստակելու պատճառով էլ Հրաչյան մեկնել էր Մոսկվա' արտագնա աշխատանքի: Հայկական համարվող տարաբնույթ կոնգրեսների ու միությունների մասին չեմ էլ ուզում խոսեմ:

Հարություն Հարությունյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more