▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական շուկայում Թուրքիայի հնարավորություններն անհամեմատ մեծ են. «Ժողովուրդ»

Մինչ Սերժ Սարգսյանը, ՌԴ-Արևմուտք փոխադարձ պատժամիջոցներից ոգևորված, հայտարարում էր, թե Հայաստանի համար դեպի ռուսական շուկա արտահանման նոր հնարավորություններ են բացվում, երեկ հայտնի դարձավ որ ՌԴ-ն ու Թուրքիան արձանագրություն են ստորագրել թուրքական ապրանքների ներկրման ընդլայնման մասին:

Համաձայնեք, որ ռուս-թուրքական պայմանավորվածություններն արդեն իսկ մեծ հարցականի տակ են դնում ՀՀ իշխանությունների ակնկալած արդյունքները, ի վերջո, ռուսական շուկան գրավելու համար Թուրքիայի հնարավորություններն անհամեմատ մեծ են. բավական է միայն նշել ՌԴ-ի հետ ծովային անմիջական սահմանը, որը ապրանքների արտահանումը էժանացնում է մի քանի անգամ: Այնինչ՝ ՀՀ-ն ՌԴ ապրանքներ է արտահանում եվրաինտեգրացիայի ուղին բռնած Վրաստանի միջոցով, իսկ թե Վերին Լարսի անցակետում ինչ վիճակ է պարբերաբար տիրում, հայտնի է շատերին:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more