▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի մասնակիցը հղիության մասին իմացել է «Եվրատեսիլի» եզրափակչի օրը

Հաստատվել են այն լուրերը, որոնք փաստում էին Ռուսաստանը «Եվրատեսիլ 2013»-ում ներկայացնող մասնակցի`Դինա Գարիպովայի հղիությունը:Այս մասին գրում է segodnya.ua-ն:

«Ես հղիության մասին իմացել եմ շոուի ժամանակ, ինչի առիթով շատ ուրախ եմ: Ելույթի ժամանակ աշխատում էի չհուզվել և հանգիստ լինել, ինչը շատ քիչ ստացվեց»,-խոստովանել է Գարիպովան:

Թե ով է երեխայի հայրը` երգչուհին չի բացահայտել:

Ավելի վաղ ԶԼՄ-ը տեղեկացրել են, որ Դինան թաքցնում է հղիությունը, իսկ դա նկատել են այն ժամանակ, երբ երգչուհին երեկույթի ընթացքում հրաժարվել է ալկոհոլ օգտագործել: Սակայն  երևույթը մեկնաբանվել է` որպես համերգին լավ ներկայանալու պատրվակ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more