Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարը հայտարարել է, որ Արցախի դեմ Ադրբեջանի հնարավոր պատերազմի դեպքում ռուսական զինուժը կներգրավվի դրան:
Գիտեմ, էս հայտարարությունից հետո շատերի մոտ ռազմահայրենասիրական ոգին մի այլ կարգի կբարձրանա, բայց կարծում եմ սրանց մտքին մի ուրշ բան կա: Էսքան տարի նստած ծպտուն չէին հանում, մեկ էլ հոպ, սկսել են ակտիվանալ.....հաստատ մի թարախ բան մտածել են......
Չի բացառվում նաեւ, որ մտածել են սրել իրավիճակը, որպեսզի իրենց զինուժը ներգրավվի ու հետո էլ որոշի չհեռանալ շփման գծից: Կստացվի ռուսական զորքերի տեղաբաշխում էն տարածքներում, որոնք մեր հայրենակիցներն ազատագրել էին ու էսքան տարի լավ էլ ապահով պաշտպանում էին: