▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա անհեթեթություն է, շինծու պատմություն. Վարչապետ

 

Այսօր Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի մասին խմբակցությունների ելույթներից հետո ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ով անդրադարձավ իր անվան շուրջ քննադատություններին` ուրախալի համարելով, որ այսօր թիրախը հենց ինքն է: Ապա անդրադառնալով «Հետք»-ի այն տեղեկատվությանը, համաձայն որի Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը:

«Վերջին 25 տարիների ընթացքում իմ մասնագիտական գործունեությունը տնտեսության ֆինանսական ոլորտում էր,  փողերի լվացման մեխանիզմները, հայեցակարգը իմ անմիջական ղեկավարությամբ է ներդրվել ՀՀ-ում, այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ ես փոքր-ինչ պատկերացում ունեմ, թե ինչ բան է օֆշորային գոտին, օֆշորային հաշիվները, փողերի լվացումը»,-ասաց վարչապետը ` հավելելով.

«Եվ, հիմա ինչո՞ւմ եմ ես մեղադրվում, որ օֆշորային գոտում իմ անունով ստեղծել եմ ձեռնարկություն՝ նպատակ ունենալով խլել Հայաստանում ինչ-որ մեկի բիզնեսը կամ կառուցել սխեմա, որով ինձ պետք է փող հատուցեն: Ֆինանսական համակարգի հետ փոքր-ինչ առնչություն ունեցող մարդը կհավաստի, որ սա անհեթություն է, որովհետև ավելի անհեթեթ սխեմա մշակել, բացատրությունների կամ հիմնավորումների կարիք էլ չկա, որ այդպիսի անհեթեթություն իմ մտքով կարող էր անցնել»:

Վարչապետի խոսքով որևէ մեկի համար դժվարություն չէ օֆշորային գոտում ձեռնարկություն ստեղծել, ասենք Նիկոլ Փաշինյանի անունով՝ չունենալով նրա թույլտվությունը:

«Ես բավարար պարզաբանումներ հնչեցրեցի: Դիմել եմ իրավապահ մարմիններին: Որևէ առնչություն չունեմ օֆշորային ձեռնարկության հետ: Ինչ վերաբերում է հայտարարությանը, թե իմ միջնորդությամբ է բանկը 10 մլն տրամադրել, սա անհեթեթություն է, շինծու պատմություն»:

Տեսանյութն` A1plus.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more