▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա կլինի իմ չորրորդ մենամարտը և չորրորդ հաղթանակը Քիլում. Արթուր Աբրահամ

Oգոստոսի 21-ին, Գերմանիայի Քիլ քաղաքում, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել է իր մրցակցի` բրիտանացի Փոլ Սմիթի (35-3, 20 նոկաուտ) հետ:

-Նախկինում այստեղ` Քիլ քաղաքում, միայն հաղթանակներ եմ տոնել: Սա կլինի իմ չորրորդ մենամարտը և չորրորդ հաղթանակը Քիլում: Լավ կլինի, եթե մենամարտին Սմիթի շատ երկրպագուներ այցելեն. անգլիացի երկրպագուները միշտ բարձր տրամադրություն են ստեղծում, նույնիսկ երբ գիտեն` իրենց մարզիկը պարտվելու է,- մամլո ասուլիսի ժամանակ ասել է 34-ամյա Արթուր Աբրահամը:

31-ամյա Փոլ Սմիթն իր հերթին ընդգծել է, որ ինքն ունի ճանապարհորդել սիրող բազմաթիվ երկրպագուներ եւ նրանք Քիլում կլինեն, երբ ինքն աշխարհի չեմպիոն դառնա:

 Արթուր Աբրահամը եւ Փոլ Սմիթը կմենամարտեն սեպտեմբերի 27-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի Սպարկասսեն մարզապալատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more