▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա թղթի վրա գրվածն է, իսկ իրականությունը` տեսանյութում». Սոնա Աղեկյան

Երևանի ավագանու նախկին անդամ, հասարակական գործիչ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Սիրելի' երևանցի, Երևանի բյուջեի կատարողականի համաձայն` Հուշարձանների վերանորոգում և պահպանում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 28 միլիոն 909 հազար 4 ՀՀ դրամ, որի շրջանակներում, մասնավորապես, 1 միլիոն 700 հազար ՀՀ դրամով իրականացվել են Երևան քաղաքի հուշարձանների լվացման և այն հուշարձանների նորոգման և պահպանման աշխատանքները, որոնք ընդգրկված չեն պետական պահպանության ենթակա հուշարձանների ցանկում։
Սա թղթի վրա գրվածն է, իսկ իրականությունը` տեսանյութում, համեցեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more